«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Ավելի լավ հանրապետական»

«Ավելի լավ հանրապետական»
29.11.2016 | 00:36

Առաջիկայում «նոր հանրապետականի» կտեսնեք, կուսակցությունը «հնին» հրաժեշտ է տվել՝ փաստում են հանրապետականները և շարունակում հին մեթոդներով աշխատել։ Զորօրինակ, կառավարության ղեկավարին ու նախարարներին «փաթեթով» կուսակցականացնելը։ «Եվ Դուք դեռ խոսում եք փոփոխությունների՞ց»,- նկատառումս փոխանցեցի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

«ՀՀԿ-ն փոխվում է՝ իր մեջ ներառելով նոր մարդկանց, նոր գաղափարներ, քաղաքական ու կառավարչական նոր մշակույթ»։ «Որքանո՞վ են համատեղելի հին դեմքերն ու նոր քաղաքական մշակույթը»,- հարցրի։ «Երկրում կատարվող փոփոխություններին զուգահեռ փոխվում ենք նաև մենք, փոխվում է ՀՀԿ-ն։ Մենք մշտապես փոխվում ենք միայն դեպի լավը, միշտ դեպի լավը։ Ավելի լավ հանրապետական՝ սա է մեր զարգացման կոնցեպտը»,- ասաց պարոն Աշոտյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ